ՀՅԴ. Արծվիկ Մինասյանը կզբաղեցնի բնապահպանության նախարարի պաշտոնը - Mediamax.am

5352 դիտում

ՀՅԴ. Արծվիկ Մինասյանը կզբաղեցնի բնապահպանության նախարարի պաշտոնը


Արծվիկ Մինասյանը
Արծվիկ Մինասյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՅԴ-ում այսօր հայտարարել են, որ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը, ամենայն հավանականությամբ, առաջիկայում կզբաղեցնի բնապահպանության նախարարի պաշտոնը:

Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:

 

Նրա խոսքով՝ այս որոշմանը նախորդել են երկարատեւ քննարկումներ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ:

 

«Կարծում եմ՝ Արծվիկ Մինասյանն իր կարողություններն ամբողջությամբ կյանքի կկոչի բնապահպանության նախարարի պաշտոնում: Դուք գիտեք, որ Արծվիկ Մինասյանը, լինելով քաղաքական գործիչ եւ մասնագետ, բոլոր խնդիրներին տիրապետում է տեսական մակարդակով, եւ բնական է, որ բիզնեսի հետ առնչություն չի ունեցել: Եթե վարչապետը ցանկանում է էկոնոմիկայի նախարարի պաշտոնում տեսնել մարդու, որն ունի բիզնես մտածողություն եւ կարող է բիզնեսի հետ շատ ավելի ինտենսիվ աշխատել, ապա բնական է, որ պետք է ձեւավորել այնպիսի թիմ, որի հետ վարչապետը կարող է լուծել տնտեսության մեջ իր առաջադրած խնդիրները»,- ասել է Աղվան Վարդանյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին