Փորձարկվում է «Էլեկտրոնային նախաքննության» ծրագիրը - Mediamax.am

4439 դիտում

Փորձարկվում է «Էլեկտրոնային նախաքննության» ծրագիրը


Աղվան Հովսեփյանը
Աղվան Հովսեփյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ Քննչական կոմիտեում ներդրվում է «Էլեկտրոնային նախաքննության» ծրագիր, որն ուղղված է աշխատանքի առավել արդյունավետ կազմակերպմանը:

«Այն կնպաստի քննչական գործողությունների արձանագրությունների եւ դատավարական որոշումների ձեւերի միասնականացմանը, դատավարական ժամկետների հնարավոր խախտումների կանխմանը, նախաքննության նկատմամբ անմիջական վերահսկողության ավտոմատացված մեխանիզմների ներդրմանը, ավտոմատացված վիճակագրության հաշվառման իրականացմանը», - ասված է Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ:

 

«Էլեկտրոնային նախաքննության» ծրագիրը ներկայում փորձարկվում է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում, Երեւան քաղաքի քննչական վարչությունում եւ դրա տարածքային ստորաբաժանումներում։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին