ԱՄՆ դեսպան.Կոռուպցիայի եւ ազգային անվտանգության հատումը խնդիր է - Mediamax.am

5851 դիտում

ԱՄՆ դեսպան.Կոռուպցիայի եւ ազգային անվտանգության հատումը խնդիր է


Ռիչարդ Միլսը
Ռիչարդ Միլսը

Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն ասել է, որ «կոռուպցիայի եւ ազգային անվտանգության հատումը կարեւորագույն խնդիր է Հայաստանի համար»:

Ջորջ Մարշալի անվան անվտանգության հետազոտությունների կենտրոնը 2016թ. սեպտեմբերի 29-ին Երեւանում հյուրընկալել էր իր շրջանավարտներին:

 

Միջոցառման ընթացքում «Կոռուպցիան որպես ազգային անվտանգությանը սպառնալիք» թեմայի շուրջ զեկույց ներկայացրեցին կենտրոնի շրջանավարտներ Հայարփի Մխիթարյանը՝ Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդից եւ Ելիզավետա Մարգարյանը՝ ՀՀ Ֆինանսների նախարարությունից:

 

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը ողջունել է Մարշալի անվան կենտրոնի շրջանավարտներին եւ շնորհավորել է նրանց այն կարեւոր դերակատարության համար, որ նրանք ունեցել են «Հայաստանի եւ կովկասյան տարածաշրջանի անվտանգության ու պաշտպանական յուրահատուկ մարտահրավերների վերաբերյալ Վաշինգտոնում եւ շատ եվրոպական մայրաքաղաքներում ավելի լավ ու ավելի առողջ ըմբռնում ձեւավորելու հարցում»:

 

ԱՄՆ դեսպանը նաեւ ավելացրել է. «Կոռուպցիայի եւ ազգային անվտանգության հատման կետը կարեւորագույն նշանակության խնդիր է Հայաստանում եւ ամբողջ աշխարհում, եւ ես ուրախ եմ տեսնել այս երկու մասնագետներին, հարգարժան շրջանավարտներին եւ հյուրերին, ովքեր հավաքվել են անդրադառնալու այս թեմային նման լրջությամբ»:

 

Հայաստանը Ջորջ Մարշալի անվան անվտանգության հետազոտությունների կենտրոնի ծրագրերին մասնակցում է 1995 թվականից՝ տարեկան կենտրոն ուղարկելով միջինը 15 ուսանողի: Ներկայում Հայաստանում կան մոտ 240 շրջանավարտներ, ովքեր զբաղեցնում են տարբեր պաշտոններ Հայաստանի կառավարությունում, գերատեսչություններում եւ մարմիններում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին