Ընտրական գործընթացի կազմակերպմանը կուղղվի 300 մլն դրամ - Mediamax.am

2663 դիտում

Ընտրական գործընթացի կազմակերպմանը կուղղվի 300 մլն դրամ


Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կառավարությունն այսօր որոշել է պահուստային ֆոնդից 293,7 մլն դրամ հատկացնել կառավարության աշխատակազմին՝ ընտրական գործընթացի թափանցիկությունն ապահովելու նպատակով:

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի փոխանցմամբ՝ գումարը մասնավորապես ուղղվելու է խորհրդարանական ընտրությունների ժամանակ շուրջ 1500 ընտրատեղամասում տեսանկարահանում ու ուղիղ հեռարձակում ապահովելուն:

 

Դավիթ Հարությունյանը հիշեցրել է, որ ավելի վաղ ՀՀ կառավարությունն այդ նպատակով Եվրամիությունից ստացել էր շուրջ €2 մլն:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին