Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով ժամանել է Մալթա` Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) համագումարի նիստերին եւ գագաթաժողովին մասնակցելու նպատակով:
Մինչ համագումարի մեկնարկը ՀՀ նախագահը հանդիպել է Վալետայի քաղաքապետ Ալեքսեյ Դինգլի, Մալթայի խորհրդարանականների եւ հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Սերժ Սարգսյանը ծաղկեպսակ է դրել Վալետայի կենտրոնում գտնվող հայկական խաչքարի մոտ, որը տեղադրվել է 2009թ. դեկտեմբերին` ի նշան երախտագիտության այն աջակցության համար, որ ցուցաբերվել է 1375թ. Կիլիկյան Հայաստանից այս կղզում ապաստան գտած եւ 1915թ. Հայոց ցեղասպանությունից փրկված հայերին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: