Կառավարության ձեւավորումն ավարտվել է - Mediamax.am

11889 դիտում

Կառավարության ձեւավորումն ավարտվել է


Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագրեր ստորագրել՝ ավարտելով նոր կառավարության կազմի ձեւավորումը:

ՀՀ նախագահի հրամանագրերով Դավիթ Լոքյանը նշանակվել է տարածքային կառավարման եւ զարգացման նախարար, Արծվիկ Մինասյանը՝ բնապահպանության նախարար, Արտեմ Ասատրյանը՝ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար,

Լեւոն Մկրտչյանը՝ կրթության եւ գիտության նախարար:

 

Այսպիսով, աշնանը Կարեն Կարապետյանի ձեւավորած կառավարության կազմում փոխվել է միայն մեկ նախարար՝ արդարադատության նախարարի պաշտոնում Արփինե Հովհաննիսյանին փոխարինել է Դավիթ Հարությունյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին