«Մեր ուզածն այն է, որ մեր քաղաքացին նորմալ ապրի» - Mediamax.am

49641 դիտում

«Մեր ուզածն այն է, որ մեր քաղաքացին նորմալ ապրի»


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Վարչապետ Կարեն Կարապետյանը հունիսի 30-ին Լոռու մարզում խորհրդակցություն է անցկացրել, որի ժամանակ քննարկվել են մարզի եւ համայնքների զարգացման ծրագրերի միջոցառումների արդյունքներն ու առաջիկա անելիքները:

Ներկայացնում ենք մի քանի հատված վարչապետի խոսքից:

 

Մարզային իշխանությունների անելիքի մասին

 

«Մարզային իշխանությունը պետք է հասկանա մարզի առավելությունները՝ որո՞նք են  տնտեսական վիճակի օբյեկտիվ եւ ոչ օբյեկտիվ  պատճառները, ինչի՞ հիման վրա պետք է տնտեսական աճ ապահովենք, ինչո՞վ կարող ենք իրենց օգնել: Յուրաքանչյուր մարզի ռազմավարությունը քննարկել ենք, բայց անհրաժեշտ է այս հարցադրումներին եւս մեկ անգամ անդրադառնալ»:

 

«Մաքուր Հայաստան» ծրագրի իրագործման մասին

 

«Մեր ուզածն այն է, որ մեր քաղաքացին նորմալ ապրի: Համայնքային կառավարումը չափազանց կարեւոր է: Որքան էլ կառավարությունում խելոք բաներ մտածենք, եթե համայնքը տեղում չաշխատեց, դա կոպեկի գին չի ունենա, որովհետեւ քաղաքացին պետության մասին առաջին հերթին կարծիք է կազմում համայնքային իշխանության հետ շփման արդյունքում, իր համար համայնքային իշխանությունն է պետության արտացոլումը»:    

 

Չսպասել այցերի՝ հարցերը բարձրացնելու համար

 

«Եթե Լոռու մարզպետարանի աշխատակազմը, համայնքապետերը ցանկանում են, որ իրենց խնդիրները լուծվեն, պետք է շատ ինտենսիվ դրանք բարձրացնեն նախարարությունների առջեւ: Իսկ եթե նախարարներն ուզում են իրենց ծրագրերն իրագործվեն, պետք է մարզպետարանները դարձնեն իրենց դաշնակիցն ու փիլիսոփայության քարոզողը: Կանոնավոր, ամենօրյա ռեժիմով պետք է աշխատեք: Դուք պետք է լինեք ձեր մարզի զարգացման շարժիչ ուժը»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին