Նոր ճգնաժամին դիմագրավելու համար պետք է ձերբազատվել ներկայիս կառավարությունից, կարծում են ՀՅԴ-ում - Mediamax.am

3526 դիտում

Նոր ճգնաժամին դիմագրավելու համար պետք է ձերբազատվել ներկայիս կառավարությունից, կարծում են ՀՅԴ-ում


ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը
ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանն այսօր ասել է, որ նոր ճգնաժամին դիմագրավելու համար "պետք է առաջին հերթին ձերբազատվել Հայաստանի ներկայիս կառավարությունից”:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Արծվիկ Մինասյանը կարծիք է հայտնել, որ պարտքային խնդիրները զարգացած երկրներում մեծ հավանականությամբ կհանգեցնեն հանքահումքային ապրանքների գների եւ Հայաստան եկող մասնավոր դրամական փոխանցումների նվազմանը, ինչը կհանգեցնի տնտեսական ճգնաժամի նոր ալիքի մեր երկրում:

 

“Մեր տնտեսությունը կրկին պատրաստ չի լինելու դրան, որովհետեւ կառավարության հիմնական քաղաքականությունը ոչ թե երկրի տնտեսության ներքին դիմադրողականության ուժեղացումն է եղել, այլ իրավիճակային լուծումներ տալը”, - ասել է Արծվիկ Մինասյանը:

 

Ըստ նրա, նոր ցնցումների հանդեպ Հայաստանի տնտեսության դիմադրողականությունը օպերատիվ բարձրացնելու համար անհրաժեշտ է արագընթաց կարգով իրականացնել օրենսդրական փոփոխություններ, որոնք կնպաստեն տնտեսվարող սուբյեկտների կողմից  ավելի մեծ ավելացված արժեքի ստեղծմանը:

 

Պատգամավորը հիշեցրել է, որ ՀՅԴ նախաձեռնությունը՝ քննարկել Ազգային ժողովում կառավարությանը անվստահություն հայտնելու հարցը, տապալվել էր խորհրդարանական մեծամասնության կողմից: Նա նշել է, որ աշնանային նստաշրջանի ընթացքում խմբակցությունը ՀՅԴ կրկին հանդես կգա այդ նախաձեռնությամբ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին