Եվրամիության ղեկավարները ուղերձ են հղել ՀՀ նորընտիր նախագահին - Mediamax.am

5150 դիտում

Եվրամիության ղեկավարները ուղերձ են հղել ՀՀ նորընտիր նախագահին


Արմեն Սարգսյանը
Արմեն Սարգսյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի ընտրված նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ են հղել Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը եւ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը:

Շնորհավորելով Արմեն Սարգսյանին՝ ՀՀ նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ, եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաները նշել են.

 

«Հայաստան-ԵՄ հարաբերությունները վերջին ամիսներին մեծ առաջընթաց են գրանցել: 2017թ. նոյեմբերի 24-ին ստորագրվել է Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, իսկ 2018թ. փետրվարի 21-ին՝ Եվրամիություն-Հայաստան Գործընկերության առաջնահերթությունները:

 

Մենք ակնկալում ենք սերտորեն համագործակցել Ձեզ հետ՝ կոնկրետ ձեւ տալու այդ հանձնառություններին՝ հիմնված ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության ընդհանուր արժեքների վրա եւ առաջ մղելու մեր հավակնոտ օրագիրը»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին