Քաղաքապետարան. Այսօրվա հավաքի մասին իրազեկում չի ներկայացվել - Mediamax.am

2104 դիտում

Քաղաքապետարան. Այսօրվա հավաքի մասին իրազեկում չի ներկայացվել


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Երեւանի քաղաքապետարանն այսօր հայտարարություն է տարածել, որի համաձայն՝ ապրիլի 19-ին անցկացվող հանրային հավաքի եւ երթի համար քաղաքապետարան իրազեկում չի ներկայացվել, հավաք եւ երթ անցկացնելու վերաբերյալ ի գիտություն ընդունելու մասին որոշում չի կայացվել:

«2018թ. ապրիլի 13-18-ն ընկած ժամանակահատվածում հանրային հավաք եւ երթ անցկացնելու համար Նիկոլ Փաշինյանը եւ Վահագն Հովակիմյանը գրավոր իրազեկումներ են ներկայացրել Երեւանի քաղաքապետարան, որոնց հիման վրա կայացվել են համապատասխան որոշումներ, սակայն  հավաքը եւ երթը անցկացվել են իրազեկման պահանջների, այդ թվում՝ որոշումներում նշված սահմանափակումների խախտմամբ (հավաքները եւ երթերը անցկացվել են այլ վայրերում եւ փողոցներով)»,- ասված է հայտարարությունում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին