Եվրամիությունը զսպվածության կոչ է արել - Mediamax.am

4973 դիտում

Եվրամիությունը զսպվածության կոչ է արել


Մայա Կոչիյանչիչը
Մայա Կոչիյանչիչը

Լուսանկարը` http://image.tsn.ua


Երեւան: Մեդիամաքս: Եվրոպական հանձնաժողովի՝ արտաքին հարաբերությունների եւ անվտանգության հարցերով փոխնախագահի խոսնակ Մայա Կոչիյանչիչն այսօր հայտարարություն է տարածել Հայաստանում ծավալվող քաղաքական իրադարձությունների վերաբերյալ:

«Օրենքին համապատասխան՝ խաղաղ հավաքներ անցկացնելու իրավունքը հանդիսանում է յուրաքանչյուր քաղաքացու համընդհանուր եւ հիմնարար իրավունքը: 

 

Եվրոպական միությունն ակնկալում է, որ ՀՀ իշխանությունները լիովին կհարգեն այս իրավունքը եւ օրենքը կկիրառեն արդար եւ համաչափ կերպով՝ Հայաստանի միջազգային պարտավորություններին, մասնավորապես՝ Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի դրույթներին համապատասխան:

 

Բոլոր նրանք, ովքեր բերման են ենթարկվել օրենքի շրջանակում հավաքներ անցկացնելու իրենց հիմնարար իրավունքների իրացման ընթացքում, պետք է անմիջապես ազատ արձակվեն:

 

Չափազանց կարեւոր է, որ բոլոր կողմերը զսպվածություն ցուցաբերեն եւ պատասխանատու գործեն: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՝ լայն երկխոսության կոչը՝ ուղղված ստեղծված իրավիճակի անհապաղ եւ խաղաղ լուծմանը, անհրաժեշտ է: Ուստի, հիասթափեցնող եւ մտահոգիչ է, որ վարչապետ Սերժ Սարգսյանի եւ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի այսօրվա կարճ հանդիպումը չկարողացավ կանխել լարվածության հետագա սրումը»,- հայտարարել է ԵՄ խոսնակը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին