Նալբանդյանն ու Հարությունյանը հանդիպել են դեսպաններին - Mediamax.am

1964 դիտում

Նալբանդյանն ու Հարությունյանը հանդիպել են դեսպաններին


Լուսանկարը` ԱԳՆ


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արտաքին գործերի եւ արդարադատության նախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Դավիթ Հարությունյանը հանդիպել են Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին:

«ԱԳ նախարարը նշեց, որ Հայաստանի ղեկավարության ու հոգեւոր առաջնորդների կողմից հնչել են երկխոսություն սկսելու բազմաթիվ կոչեր։ Հանրապետության նախագահը գնաց ցույցի վայրը՝ հավաքների կազմակերպչի հետ հանդիպելու եւ երկխոսությանը մեկնարկ տալու համար։ Ապրիլի 22-ին վարչապետ Սերժ Սարգսյանի եւ Նիկոլ Փաշինյանի հանդիպումից լիցքաթափման ակնկալիքը չիրականացավ, քանի որ հավաքների կազմակերպիչը վարչապետի հետ հանդիպումն օգտագործեց ՀՀ իշխանություններին վերջնագիր ներկայացնելու համար՝ փաստորեն մերժելով երկխոսության առաջարկը», - ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ:

 

Անդրադառնալով Եվրամիության կողմից արված հայտարարությանը՝ Էդվարդ  Նալբանդյանն ասաց, որ հայկական կողմը կիսում է դրանում արտահայտված դրույթները եւ ոչ միայն լիովին հարգում է հավաքների ազատության իրավունքը, այլեւ գործնականում ապահովում է դրա համարժեք կիրառումը, Հայաստանի օրենսդրության եւ միջազգային պարտավորությունների համաձայն։

 

Դավիթ Հարությունյանը պարզաբանումներ ներկայացրեց «Հավաքների ազատության մասին» օրենքի եւ հավաքների ազատության ապահովման միջազգային փորձի վերաբերյալ։

 

Դավիթ Հարությունյանը անդրադառնալով ԱԺ պատգամավորների ձերբակալությանը՝ նշեց, որ անտեսելով ոստիկանության հորդորները` հավաքի կազմակերպիչները շարունակել են կոչերը այլ անձանց սահմանադրական իրավունքների եւ հանրության շահերի անհամաչափ սահմանափակման վերաբերյալ, եւ որոշում է կայացվել ապօրինի հավաքները դադարեցնելու մասին։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին