Ավետիք Չալաբյանը պատմել է իր եւ Սերժ Սարգսյանի հանդիպման մասին - Mediamax.am

6407 դիտում

Ավետիք Չալաբյանը պատմել է իր եւ Սերժ Սարգսյանի հանդիպման մասին


Ավետիք Չալաբյանը
Ավետիք Չալաբյանը

Լուսանկարը` Անձնական արխիվից


Երեւան: Մեդիամաքս: «Արար» հիմնադրամի Խորհրդի նախագահ Ավետիք Չալաբյանն իր ֆեյսբուքյան էջում որոշ մանրամասներ է ներկայացրել 2015 թվականին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ իր հանդիպումից:

«Այս օրերին, երբ Հայաստանը աստիճանաբար ընկղմվում է հեղափոխական քաոսի մեջ, ցանկանում եմ մի պատմություն բացահայտել։

 

2015 թվականի օգոստոսին, ես ու Արար հիմնադրամի իմ երկու գործընկերները հանդիպում էինք Սերժ Սարգսյանի հետ՝ քննարկելու իր կողմից ներկայացված սահմանադրության նոր տարբերակը։ Մենք ընդհանրապես դեմ էինք խորհրդարանական համակարգին անցմանը, համարելով այն վաղաժամկետ եւ բազմաթիվ վտանգներով լի, բայց հատուկ ծայրահեղ դեմ էինք նրան, որ Գերագույն հրամանատարի պաշտոնը փոխանցվի նախագահից վարչապետին, քանի որ դա կարող կազմալուծել երկրի պաշտպանությունը այն շրջանում, երբ տարբեր պատճառներով կառավարություն գոյություն չունի։ 

 

Երկու ժամ տեւած ծանր քննարկման արդյունքում մենք հասկացանք, որ Սերժ Սարգսյանը իր «հագով» սահմանադրություն է գրում, քանի որ ինքն է պատրաստվում լինել հաջորդ վարչապետը, եւ չի պատրաստվում ոչ մի զիջում անել այս կարեւորագույն հարցում։

 

Այդ ձախողված հանդիպումից հետո եւս այլեւս երբեք չեմ հանդիպել Սերժ Սարգսյանին։ Այսօր նոր Սահմանադրությունը մտել է գործողության մեջ, Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել, երկիրը չունի կառավարություն ու Գերագույն հրամանատար, իսկ հեղափոխական առաջնորդը թիրախավորում է պետության մնացած ինստիտուտները։ Այսօր, եթե մեր վրա ռազմական հարձակում սկսի, չկա գեթ մի քաղաքական գործիչ, որը լիարժեք իրավասություն ունի կազմակերպելու երկրի պաշտպանությունը։ Ուստի զգոն եղեք, մեզ պետք է անցնել շատ արագ այս անիշխանության օրերի միջով, եւ նոր կառավարություն կազմավորվել, այս քաոսը երկար շարունակվել հենց այնպես չի կարող։ Նաեւ, դաս առնելով այս օրերից, ավելի հանգիստ ժամանակ, պետք է վերանայել այս Սահմանադրությունը, եւ վերադարձնել զինված ուժերի ընդհանուր վերահսկողությունը երկրի նախագահին», - գրել է Ավետիք Չալաբյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին