Արթուր Բաղդասարյան. ՀՀ-ԵՄ համագործակցությունն արդյունավետ է հատակապես արդարադատության ոլորտում - Mediamax.am

7448 դիտում

Արթուր Բաղդասարյան. ՀՀ-ԵՄ համագործակցությունն արդյունավետ է հատակապես արդարադատության ոլորտում


 Արթուր Բաղդասարյան
Արթուր Բաղդասարյան

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ-ԵՄ համագործակցությունը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ասել է, որ Հայաստան-ԵՄ համագործացկությունն ընթանում է բավական արդյունավետ, ու արդեն արձանագրվել են դրական արդյունքներ:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ՀՀ-ԵՄ համագործակցությունը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի եռամսյակային աշխատանքներն ամփոփոխ նիստում Արթուր Բաղդասարյանն այսօր  տեղեկացրել է, որ նախատեսված 170 միջոցառումներն արդեն իրականացվել են, 40-ը` ընթացքի մեջ են:

 

Արթուր Բաղդասարյանի խոսքով, ՀՀ-ԵՄ համագործակցությունն արդյունավետ է եղել  հատակապես արդարադատության ոլորտում:

 

Իր հերթին Հայասատանում ԵՄ պատվիրակության ղեկավար Ռաուլ դե Լուցենբերգերն ասել է, որ անցած տարիների ընթացքում գրանցվել է զգալի առաջընթաց, միեւնույն ժամանակ նշելով, որ գալիք ամիսներին կարեւոր աշխատանք պիտի իրականացվի:

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին