Տուգանքների չափի հետ կապված օրենք պետք է փոխվի, ասել է վարչապետը - Mediamax.am

2825 դիտում

Տուգանքների չափի հետ կապված օրենք պետք է փոխվի, ասել է վարչապետը


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում, անդրադառնալով վարչական պատասխանատվության մեղմացմանն ուղղված քայլերին, ասել է, որ «քաղաքացին տուգանվող օբյեկտի կարգավիճակից պետք է ձերբազատվի»։

 

«Մենք խնդրի փիլիսոփայությունը պետք է փոխենք եւ հասկանանք, որ քաղաքացին տուգանվելու «մատերիալ» չէ։ Սակայն, սա չպետք է հակադրել ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման խնդիրներին»,- հայտարարել է վարչապետը։

 

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ տուգանքների չափերի եւ ընթացակարգերի հետ կապված օրենսդրական փոփոխություններ պետք է կատարվեն, որ «այս հարցում էական լրջագույն փոփոխություններ լինեն»։

 

«Քաղաքացիները պետք է թոթափեն անարդարության զգացողությունը»,- ասել է կառավարության ղեկավարը։

 

Ոստիկանությունը հրավիրում է քննարկման

ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանն էլ նկատել է, որ տուգանքների համաներման հետ կապված դժգոհություններ են առկա։

 

«Բարեխիղճ քաղաքացիները, ովքեր վճարել են, ասում են՝ վերադարձրեք մեր գումարները, տարբեր կարծիքներ կան համացանցում, հիմա պետք է մենք փորձենք բացատրել եղելությունը եւ մեր կայացրած այս որոշման հետևանքները», - ասել է ոստիկանապետը:

 

Նիկոլ Փաշինյանն արձագանքել է՝ անհրաժեշտ է տեսակետները քննարկել եւ կայացնել հավասարակշռված որոշում։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին