Վարչապետ. «Երջանիկ Հայաստան կառուցելու գործընթացն անշրջելի է» - Mediamax.am

4698 դիտում

Վարչապետ. «Երջանիկ Հայաստան կառուցելու գործընթացն անշրջելի է»


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ «ազատ եւ երջանիկ Հայաստան կառուցելու գործընթացն անշրջելի է»:

Այս մասին վարչապետը նշել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին: 

 

«Մեր խնդիրն է, որ սրանից հետո Հայաստանում տեղի ունեցած ցանկացած ընտրությունների արդյունքներով իրեն հաղթանակած զգա ոչ այնքան այս կամ այն քաղաքական ուժը, այլ Հայաստանի Հանրապետության քաղաքացին: Եվ ես ուզում եմ ընդգծել, որ մեր կառավարության համար հաջորդ կարեւոր առաջնահերթությունը պայքարն է կոռուպցիայի դեմ՝ սկսած ընտրական կոռուպցիայից եւ շարունակած պետական կառավարման, դատական կոռուպցիայով»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

 

Նրա խոսքով՝ Հայաստանի Հանրապետության գաղափարական ամենամեծ խնդիրը պետության կիրառական նշանակության մասին ձեւակերպումն է: 

 

«1991 թվականին, երբ հիմնադրվեց Հայաստանի Հանրապետությունը եւ թվում էր, թե ամեն ինչ շատ լավ էր, կարծում եմ՝ մենք թույլ տվեցինք մի կարեւոր հայեցակարգային բացթողում: Մենք հստակ չձեւակերպեցինք, թե ինչի համար է հայ ժողովուրդը հիմնադրում Հայաստանի Հանրապետությունը որպես պետություն: 

 

Մենք համոզված ենք, որ Հայաստանի Հանրապետությունը հայ ժողովրդի կողմից ստեղծվել է հետեւյալ նպատակով. այն է՝ հայության մարդկային, ֆինանսական, մտավոր, գիտական, տնտեսական, հոգեւոր ներուժը կամ նրա զգալի մասը սեփական տարածքում կենտրոնացնելը եւ այդ ներուժի անվտանգությունն ու բնականոն զարգացումն ապահովելը: Մենք հենց այս հայեցակարգային հենքի վրա ենք տեսնում Հայաստանի Հանրապետության հետագա զարգացումը եւ այս հայեցակարգային հենքն է, որ մեզ պետք է առաջնորդի դեպի ազատ եւ երջանիկ Հայաստան»,- հայտարարել է կառավարության ղեկավարը:

 

Անդրադառնալով «Հայաստան» հիմնադրամի գործունեությանը՝ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ այն դարձել է Հայաստանի իշխանության նկատմամբ Սփյուռքի վստահության ցուցիչ: 

 

«Հիմնադրամի գործունեությունը վերլուծելիս կարելի է շատ լուրջ ազդակներ ստանալ, թե ինչ պրոցեսներ են տեղի ունենում Սփյուռքում, ինչ մտահոգություններ են ի հայտ գալիս եւ այդ մտահոգությունների ինչպիսի լուծումներ կարող են լինել»,- նկատել է կառավարության ղեկավարը: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին