Երիտասարդների ձեռքում է երկրի ապագան, ասել է նախագահը - Mediamax.am

5376 դիտում

Երիտասարդների ձեռքում է երկրի ապագան, ասել է նախագահը


Արմեն Սարգսյանը
Արմեն Սարգսյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր, շնորհավորելով դպրոցների շրջանավարտներին, ասել է, որ զարգացած երկիր ունենալու եւ ուժեղ պետությունում ապրելու համար «պարտավոր ենք ունենալ մրցունակ կրթական համակարգ»։

«Վստահ եմ, որ մեր երկրում տեղի ունեցած վերջին փոփոխությունների համապատկերում համոզվեցիք, թե ինչպիսի կարող ուժ է երիտասարդությունը, ինչպիսի խելահեղ հասակ է պատանեկությունը եւ ինչի կարող եք հասնել դուք ինքներդ, եթե միասնական լինեք ու հավատաք ձեր ուժերին»,- ասված է նախագահի ուղերձում: 

 

 

Արմեն Սարգսյանը կոչ է արել հավատալ Հայրենիքի վաղվա օրվան՝ դառնալով այդ օրը կերտելու ամենաակտիվ մասնակիցը: 

 

«Ձեր ձեռքերում է ոչ միայն անձամբ ձեր, այլեւ մեր երկրի ապագան: Վստահությամբ նայեք առաջ, վստահությամբ շարժվեք ձեր նախընտրած ուղղությամբ եւ հավատացեք, որ այսօր հնչող դպրոցական վերջին զանգը ձեզ առաջնորդում է երազանքի Հայաստան»,- ամփոփել է նախագահը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին