Արմեն Սարգսյանը Մարգվելաշվիլիի հրավերով կմեկնի Թբիլիսի - Mediamax.am

5061 դիտում

Արմեն Սարգսյանը Մարգվելաշվիլիի հրավերով կմեկնի Թբիլիսի


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հրավերով այսօր կմեկնի Թբիլիսի:

ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ այցի նպատակն Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված տոնակատարություններին մասնակցությունն է:

 

 

Այցի շրջանակում Արմեն Սարգսյանը հանդիպումներ կունենա Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի, վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի, ինչպես նաեւ Վրաստան ժամանած՝ օտարերկրյա պետությունների իր գործընկերների հետ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին