Հայաստանը դրական է վերաբերվում Եվրասիական միություն ստեղծելու Վլադիմիր Պուտինի առաջարկին, ասել է վարչապետը - Mediamax.am

Փետրվար 15, 2026
7901 դիտում

Հայաստանը դրական է վերաբերվում Եվրասիական միություն ստեղծելու Վլադիմիր Պուտինի առաջարկին, ասել է վարչապետը


Տիգրան Սարգսյանը
Տիգրան Սարգսյանը

Լուսանկարը` PanArmenian Photo


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է, որ Հայաստանը դրական է վերաբերվում հետխոհրդային տարածքում Եվրասիական միություն ստեղծելու Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի առաջարկին:

“Այդ առաջարկը հեռանկարային է եւ ժամանակին համընթաց”, - ասել է վարչապետը` այսօր հանդիպելով Սանկտ-Պետերբուրգի Ֆինանսների եւ տնտեսության պետական համալսարանի ուսանողներին եւ դասախոսներին:

 

Նախօրեին Տիգրան Սարգսյանն ասել էր, որ ԱՊՀ մասնակից պետությունների միջեւ ստորագրված ազատ առեւտրի գոտու ստեղծման մասին պայմանագիրը կնպաստի առեւտրաշրջանառության ծավալների ավելացմանը:

 

«Այս փաստաթուղթը նոր խթան կհանդիսանա ինտեգրացիոն գործընթացների եւ մեր երկրների տնտեսական հետագա աճի համար: ԱՊՀ մասնակից-պետությունների կառավարությունների ղեկավարների կողմից քաղաքական կամք էր պահանջվում՝ այս փաստաթղթի ստորագրման համար: Կարծում եմ՝ սա պատմական օր է, որն ապացուցում է, որ ԱՊՀ-ն ճիշտ ուղղությամբ է առաջ շարժվում», - ասել էր վարչապետը` Սանկտ-Պետերբուրգում կայացած մամուլի ասուլիսում:

 

Տիգրան Սարգսյանը նաեւ ասել է, որ ԱՊՀ ազատ առեւտրի գոտու ստեղծման մասին պայմանագիրը կնպաստի համաշխարհային ֆինանսատնտեսական հնարավոր հարվածների մեղմմանն ու հաղթահարմանը:




Մեր ընտրանին