Հայաստանը ՄԻԵԴ-ում կներկայացնի Արտակ Ասատրյանը - Mediamax.am

4725 դիտում

Հայաստանը ՄԻԵԴ-ում կներկայացնի Արտակ Ասատրյանը


Լուսանկարը` wikimedia.org


Երեւան: Մեդիամաքս: Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) Հայաստանի ներկայացուցչի պարտականություններն այսուհետ կկատարի Արտակ Ասատրյանը։

Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության այսօրվա նիստում:

 

Ավելի վաղ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի լիազորություններից հրաժարվել էր Ազգային ժողովի պատգամավոր Գեւորգ Կոստանյանը:

 

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նշել է, որ Արտակ Ասատրյանի նշանակումը ժամանակավոր է: Նրա խոսքով՝ այժմ մշակվում է համապատասխան օրինագիծ, ըստ որի՝ ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչը նշանակվելու է վարչապետի կողմից՝ արդարադատության նախարարի առաջարկությամբ:

 

Արտակ Ասատրյանը 2016թ. նշանակվել էր արդարադատության փոխնախարար եւ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի տեղակալ։ 2011-2016 թթ. զբաղեցրել է ՀՀ կառավարության աշխատակազմի պետաիրավական վարչության պետի պաշտոնը։  

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին