Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն կա - Mediamax.am

4354 դիտում

Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն կա


Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն եւ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունը քննարկելու օրակարգով ԱԺ արտահերթ նիստ գումարելու համար:

Դատախազությունում նշել են, որ արդեն իսկ ձեռք է բերվել Մանվել Գրիգորյանի կողմից իրեն մեղսագրվող հանցանքի կատարումը վկայող ապացույցների բավարար համակցություն, ինչը տալիս է նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու եւ ազատությունից զրկելու հետ կապված խափանման միջոց ընտրելու բավարար հիմքեր:  

 

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հունիսի 17-ին քրեական գործը վերցրել է ՀՀ ԱԱԾ քննչական վարչության վարույթից եւ հանձնել ՀՀ ՀՔԾ վարույթին, ինչպես նաեւ հանձնարարվել է երկու ծառայությունների քննիչներից ստեղծել քննչական խումբ եւ շարունակել նախաքննությունը:

 

Հունիսի 16-ին Մանվել Գրիգորյանը ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու կասկածանքով ձերբակալվել էր, որի մասին անմիջապես տեղեկացվել էր ՀՀ Ազգային ժողովի նախագահին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին