ԱԺ-ն կքննարկի Մանվել Գրիգորյանի անձեռնմխելիության հարցը - Mediamax.am

4618 դիտում

ԱԺ-ն կքննարկի Մանվել Գրիգորյանի անձեռնմխելիության հարցը


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կառավարությունն այսօրվա արտահերթ նիստում որոշում է ընդունել հունիսի 19-ին՝ ժամը 11:00-ին, ԱԺ արտահերթ նիստ հրավիրել՝ պատգամավոր Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու եւ նրան ազատությունից զրկելու՝ ՀՀ գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդագրի քննարկման համար։

 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ գործ ունենք «մեծամասշտաբ կոռուպցիոն բացահայտման հետ, որը հայ հանրության համար շոկային է եղել»։

 

«Հույս ունենք՝ քննությունը կընթանա պատշաճ մակարդակով։ Որեւէ խոչընդոտ չկա, որ այս գործի բոլոր մասնակիցները՝ անկախ պաշտոնից, կոչումից, պատասխանատվության ենթարկվեն, եւ գործը պետք է բացահայտվի մինչեւ վերջ։ Արգելակներ եւ խոչընդոտներ չկան եւ չեն կարող լինել։ Կոռուպցիայի հետ որեւէ կոմպրոմիս չի լինելու»,- հայտարարել է վարչապետը։ 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին