ԱԺ 4 ուժերը կքննարկեն Ընտրական օրենսգրքի փոփոխությունները - Mediamax.am

5820 դիտում

ԱԺ 4 ուժերը կքննարկեն Ընտրական օրենսգրքի փոփոխությունները


Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ Ազգային ժողովի չորս խմբակցություններն աշխատանքային խումբ են ձեւավորել՝ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների շուրջ քննարկումներ սկսելու համար։

«Հաշվի առնելով երկրում ստեղծված քաղաքական իրավիճակը եւ ելնելով քաղաքական լուծումներ տալու անհրաժեշտությունից՝ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի առաջարկով Ազգային ժողովում ներկայացված 4 խմբակցությունները հայտարարել են, որ պատրաստակամ են սկսել քննարկումները»,- ասված է ԱԺ տարածած հաղորդագրությունում:

 

Յուրաքանչյուր խմբակցությունից խմբում ներգրավվելու է երեքական ներկայացուցիչ:

 

«Հանրապետական» խմբակցությունը կներկայացնեն Արփինե Հովհաննիսյանը, Դավիթ Հարությունյանը, Վիգեն Սարգսյանը, «Ծառուկյան» խմբակցությունը՝ Նաիրա Զոհրաբյանը, Սերգեյ Բագրատյանը, Գեւորգ Պետրոսյանը, «Ելք»-ը՝ Էդմոն Մարուքյանը, Լենա Նազարյանը, Գրիգորի Դոխոյանը, ՀՅԴ-ն՝ Արմեն Ռուստամյանը, Սպարտակ Սեյրանյանը, Լուսինե Հովհաննիսյանը:

 

Աշխատանքային խումբը հայտարարել է, որ պատրաստ է համագործակցել կառավարության աշխատանքային խմբի լիազոր ներկայացուցիչների հետ (երեք ներկայացուցիչ):

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին