Փաշինյան. Կոռուպցիայի դեմ պայքարն այլեւս անշրջելի է - Mediamax.am

8799 դիտում

Փաշինյան. Կոռուպցիայի դեմ պայքարն այլեւս անշրջելի է


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարն այլեւս անշրջելի է:

«Կոռուպցիան գլխավոր չարիքներից եւ խնդիրներից մեկն է, որը Հայաստանին զարգանալու հնարավորություն չէր տալիս: Իհարկե, մենք կշարունակենք այս պայքարը եւ, իհարկե, ես վստահ եմ, որ մենք մեծ արդյունքներ կունենանք:

 

Այս ամբողջ ժամանակաշրջանը քաղաքացիների գիտակցության մեջ մեծ եւ դրական փոփոխությունների հաղթարշավ է: Կարծում եմ, որ այդ գործընթացն այլեւս անշրջելի է»,- ասել է կառավարության ղեկավարը «Միր» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին