Միջնորդները կհանդիպեն Հայաստանի նախագահի հետ - Mediamax.am

3343 դիտում

Միջնորդները կհանդիպեն Հայաստանի նախագահի հետ


ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ու Սերժ Սարգսյանը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ու Սերժ Սարգսյանը

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամլո գրասենյակ


Երեւան: Մեդիամաքս: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այսօր Երեւանում կհանդիպեն Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ու ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Վերջին անգամ միջնորդները տարածաշրջան էին այցելել ս.թ. հուլիսին` Կազանում կայացած հանդիպումից հետո: Այցից հետո նրան հայտարարել էին, որ «ժամանակն է քաղաքական կամք դրսեւորել` տարածաշրջանի երկարատեւ խաղաղությանը, անվտանգությանը եւ հաշտեցմանը հասնելու նպատակով»:

 

Սեպտեմբերի 29-ին Վարշավայում համանախագահներն առանձին հանդիպումներ ունեցան Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ, որոնց ընթացքում քննարկել էին ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հետագա քայլերը:

 

Այդ հանդիպումներից հետո նրանք արել էին եւս մեկ հայտարարություն, նշելով, որ

կողմերին կառաջարկեն լրացուցիչ միջոցներ ձեռնարկել` հրադադարի ռեժիմը ամրապնդելու, տեղում մթնոլորտը բարելավելու եւ տարածաշրջանում բնակվող մարդկանց միջեւ փոխըմբռնումը ավելացնելու նպատակով:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին