Կարեն Կարապետյանը կլքի ՀՀԿ առաջին փոխնախագահի պաշտոնը - Mediamax.am

6343 դիտում

Կարեն Կարապետյանը կլքի ՀՀԿ առաջին փոխնախագահի պաշտոնը


Կարեն Կարապետյանը
Կարեն Կարապետյանը

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը կլքի Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահի առաջին տեղակալի պաշտոնը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս լուրը Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հաստատել է ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

 

«Ես այդ որոշումը շատ նորմալ եմ գնահատում: Կարեն Կարապետյանը հասուն քաղաքական գործիչ է, ինքն է որոշում` լինել առաջին տեղակալ, թե չլինել: Ես հարգանքով եմ վերաբերում Կարեն Կարապետյանի որոշմանը»,- ասել է Էդուարդ Շարմազանովը:

 

Հարցին, թե ՀՀԿ նախագահի առաջին տեղակալի պաշտոնում ո՞վ է փոխարինելու Կարեն Կարապետյանին, Էդուարդ Շարմազանովը պատասխանել է, որ այդ հարցը կորոշվի ՀՀԿ խորհրդի նիստում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին