«Նոր Հայաստանը հզոր երկիր է լինելու», ասել է նախագահը - Mediamax.am

8706 դիտում

«Նոր Հայաստանը հզոր երկիր է լինելու», ասել է նախագահը


Լուսանկարը` ANCA


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ասել է, որ «նոր Հայաստանը հզոր երկիր է լինելու, երկիր, որով բոլորս հպարտանալու ենք»:

Արմեն Սարգսյանն այս մասին հայտարարել է հունիսի 26-ին՝ ելույթ ունենալով ԱՄՆ Սենատի Դըրքսեն մասնաշենքում անցկացված Հայաստանի Հանրապետության 100-ամյակին նվիրված միջոցառմանը, հաղորդում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը:

 

«21-րդ դարը մերն է լինելու: Ժամանակաշրջանը, երբ աշխարհն առաջնորդվում էր էներգիայի, նավթի, բնական ռեսուրսների շահերով, հետզհետե նահանջում է: Նոր դարաշրջանում աշխարհն առաջ են տանելու մարդկային արժեքները, ուղեղը, տքնաջան աշխատանքը, ազնվությունն ու տաղանդը: Եվ այս երկիրը [ԱՄՆ] ասածիս հրաշալի օրինակն է»,- ասել է ՀՀ նախագահը:

 

«Մենք Եվրոպայի եւ Ասիայի միջեւ միակ կամուրջն ենք, միակ կամուրջը՝ Եվրոպայի եւ Եվրասիայի միջեւ: Եվ երկրի հեղինակությունն աճում է՝ դիվանագիտության իրական արժեքների հետ: 

 

Մեր այսօրվա ուղերձը հստակ է: Մենք պետք է հաղթենք: Մենք ոչ միայն կարող ենք նոր Հայաստան կառուցել, այլեւ նոր Հայաստանը պետք է հզոր երկիր լինի, որով բոլորս հպարտ կլինենք ու աշխարհում մեզ հպարտ կզգանք, որ հայ ենք»,- շեշտել է Արմեն Սարգսյանը: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին