Կոռուպցիայի դեմ պայքարը շարունակական է լինելու, ասել է վարչապետը - Mediamax.am

6798 դիտում

Կոռուպցիայի դեմ պայքարը շարունակական է լինելու, ասել է վարչապետը


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ Հայաստանի կառավարությունը վճռական պայքար է մղում կոռուպցիայի դեմ եւ այն կրելու է շարունակական բնույթ՝ երկրի հետագա զարգացման տեմպերն ավելացնելու նպատակով:

Վարչապետն այս մասին նշել է ԱՊՀ կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի նիստի մասնակիցների հետ հանդիպմանը: 

 

Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ ԱՊՀ երկրների դատախազությունների միջեւ կընդլայնվի փոխգործակցությունը:  

 

Հանդիպման մասնակիցները կարեւորել են անդրազգային հանցավորության դեմ հասցեական պայքար մղելու համար օպերատիվ տեղեկատվության եւ փորձի փոխանակումը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին