Վազգեն Մանուկյան. «Հայաստանը դարձել է մի դերասանի թատրոն» - Mediamax.am

12145 դիտում

Վազգեն Մանուկյան. «Հայաստանը դարձել է մի դերասանի թատրոն»


Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: ԱԺՄ կուսակցության նախագահ Վազգեն Մանուկյանը «վտանգավոր» է անվանել Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու որոշումը:

«Մեր կուսակցությունը եւ անձամբ ես Ռոբերտ Քոչարյանի նախագահության տասը տարիների ընթացքում եղել ենք կոշտ ընդդիմություն, շատ հարցերում ենք մեղադրել իշխանություններին, շատ որոշումների  դեմ ենք եղել: Բայց այն մեղադրանքին, որ այժմ ներկայացվել է Ռոբերտ Քոչարյանին եւ Յուրի Խաչատուրովին, կտրականապես համաձայն չեմ, համարում եմ անհիմն, իսկ կալանավորելու որոշումը՝ վտանգավոր, որ հարվածում է մեր պետության անվտանգությանը», - ասված է Վազգեն Մանուկյանի հայտարարության մեջ, որը հրապարակվել է նրա կայքում:

 

Նա մտահոգիչ է անվանել այն, որ «այժմ Հայաստանը դարձել է մի դերասանի թատրոն, համարյա չեն գործում հակակշիռները՝ ընդդիմադիր կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ, մամուլ եւ այլն»:

 

«Կարծես բոլորը վախեցած են ու սպասում են: Այս ճանապարհը կտանի մեզ դեպի 37 թիվ, պատերազմ եւ մեկուսացում միջազգային ասպարեզում», - հայտարարել է Վազգեն Մանուկյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին