Ռոբերտ Քոչարյանն ազատ է արձակվել - Mediamax.am

7574 դիտում

Ռոբերտ Քոչարյանն ազատ է արձակվել


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Վերաքննիչ դատարանը բավարարել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների բողոքը` վերացնելով կալանքը որպես խափանման միջոց ընտրելու որոշումը։

«Դատարանը հրապարակեց որոշման եզրափակից մասը եւ հայտարարեց, որ բավարարում է պաշտպանների բողոքը, վերացնում է առաջին ատյանի դատարանի որոշումը՝ հաշվի առնելով, որ Ռոբերտ Քոչարյանն անձեռնմխելի է»,- լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Ռուբեն Սահակյանը։

 

«Չի կարող անձը ենթարկվել քրեական հետապնդման եւ պատասխանատվության իր պաշտոնավարման ընթացքում եւ պաշտոնավարությունից հետո, եթե նրա գործողությունները բխել են իր կարգավիճակից», - ասել է Ռուբեն Սահակյանը:

 

Հուլիսի 27-ին առաջին ատյանի դատարանը բավարարել էր Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու վերաբերյալ նախաքննական մարմնի ներկայացրած միջնորդությունը։ 

 

Հուլիսի 26-ին ՀՀ հատուկ քննչական հատուկ ծառայությունը մեղադրանք էր առաջադրել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ 2008թ. մարտի 1-2-ի իրադարձությունների կապակցությամբ այն բանի համար, որ «նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը»:

 

Հուլիսի 26-ին «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանն ասել էր, որ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը եւ կատարվածը որակել էր իբրեւ «իրավական սյուրռեալիզմ»:

 

Հայաստանի երկրորդ նախագահը նաեւ ասել էր, որ իրեն հետապնդելով, իշխանությունները ցանկանում են կանխել իր հնարավոր մասնակցությունը արտահերթ ընտրություններին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին