Քննարկվել են ՀՀ-ում երեխաների իրավունքների պաշտպանության խնդիրները - Mediamax.am

3479 դիտում

Քննարկվել են ՀՀ-ում երեխաների իրավունքների պաշտպանության խնդիրները


Լուսանկարը` ՀՀ ԱԺ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանն ու Հայաստանում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայն այսօր քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության խնդիրները:

Արա Բաբլոյանը կարեւորել է Հայաստանում ՄԱԿ-ի հետ իրականացվող ծրագրերի շարունակականությունը:

 

Նրա խոսքով՝ հատկապես զարգացման խնդիրներ ունեցող երեխաների դեպքում ներառական կրթության ապահովումը պետք է դիտարկել որպես գլոբալ նպատակ: 

 

Ըստ Արա Բաբլոյանի՝ պետության հոգածության ներքո պետք է լինեն այնպիսի հարցեր, ինչպիսիք են խնդիրների վաղ հայտնաբերումը, անհրաժեշտ միջամտության ցուցաբերումն ու հասարակական կյանքին երեխաների լիարժեք ինտեգրումն ապահովելը:

 

Տանյա Ռադոչայը կարեւորել է Հայաստանում վերջին տարիներին իրականացվող բարեփոխումների գործընթացը: 

 

Քննարկվել են նաեւ երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտին վերաբերող մի շարք խնդիրների լուծմանն ուղղված համատեղ նախաձեռնություններ ու միջոցառումներ իրականացնելու հնարավորությունները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին