Անպայման կհանդիպեմ Արա Բաբլոյանի հետ, ասել է Նիկոլ Փաշինյանը - Mediamax.am

7107 դիտում

Անպայման կհանդիպեմ Արա Բաբլոյանի հետ, ասել է Նիկոլ Փաշինյանը


Լուսանկարը` Photolure (արխիվային լուսանկար)


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է, որ կհանդիպի Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հետ։

«Այո՛, կհանդիպեմ Արա Բաբլոյանի հետ, ինչո՞ւ ոչ: Անպայման կհանդիպեմ, կքննարկեմ, որպեսզի որեւէ մեկի մոտ, որեւէ հավելյալ մտավախություն չլինի։ Մեզ համար շատ կարեւոր է, որ մեր բոլոր քաղաքացիները, այդ թվում՝ Ազգային ժողովի պատգամավորները, մնացած բոլորը, մեր քաղաքական գործունեության բովանդակությունը ճիշտ ընկալեն»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը։

 

 

 

Արա Բաբլոյանն օրերս հայտարարություն էր տարածել՝ խոր մտահոգություն հայտնելով երկրում ստեղծված իրավիճակի կապակցությամբ: 

 

«Երկրի հասարակական-քաղաքական բնականոն կյանքը, պետական իշխանության մարմինների սահմանադրաիրավական հարաբերությունները եւ հանրային համերաշխությունը վտանգված են։ Հասարակությունն իրարամերժ խմբերի՝ հեղափոխության եւ հակահեղափոխության կողմնակիցների բաժանելու եւ անհանդուրժողականությունը խորացնելու վտանգավոր միտումներ եմ տեսնում»,- հայտարարել էր ԱԺ նախագահը:

 

Նա նշել էր, որ ստեղծված իրավիճակը քննարկելու նպատակով նախատեսում է հանդիպումներ հանրապետության նախագահի, վարչապետի, Մարդու իրավունքների պաշտպանի, Բարձրագույն դատական խորհրդի եւ միջազգային դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու ստեղծված իրավիճակը: 

ՄԵԴԻԱՄԱՔՍ 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին