Ցանկանում ենք ակտիվացնել կապերը Հայաստանի հետ, ասել է Մերկելը - Mediamax.am

9244 դիտում

Ցանկանում ենք ակտիվացնել կապերը Հայաստանի հետ, ասել է Մերկելը


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն այսօր Երեւանում ասել է, որ Գերմանիան ցանկանում է Հայաստանի հետ ավելի ակտիվ համագործակցություն ծավալել:

«Մեր հարաբերությունները շատ լավն են, բայց կարող են ավելի ընդլայնվել: Ինձ ուղեկցում է տնտեսական պատվիրակություն: Կցանկանանք համագործակցել թվայնացման, գիտության եւ կրթության ոլորտներում: Մեր երկու երկրների գիտական հաստատությունների համագործակցությունը կարելի է ավելի խորացնել»,- ասել է Անգելա Մերկելը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։

 

Մերկելը եւ Հայաստանը

Խոսելով Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի մասին՝ կանցլերը նշել է, որ Գերմանիան կանի հնարավորը՝ աջակցելու դրա կիրարկման գործընթացին։

 

«Ուրախ ենք, որ Հայաստանին հաջողվել է կնքել Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիր Եվրոպական միության հետ: Գերմանիան  իր ներդրումը կունենա համաձայնագրի իրագործման մեջ»,- ասել է նա:

 

Ինչ վերաբերում է Հայաստանի եւ Եվրամիության միջեւ վիզաների ազատականացման հարցին, կանցլերն ասել է.

 

«Վրաստանի եւ Ուկրաինայի հետ վիզաներն ազատականացվել են: Մենք մեր կողմից անելու ենք հնարավոր ամեն ինչ՝ Հայաստանի հետ եւս վիզաների ազատականացմանը հասնելու համար»:

 

Անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման թեմային՝ Գերմանիայի կանցլերը նշել է, որ կոնֆլիկտները հնարավոր է լուծել միայն բանակցությունների միջոցով։

 

«Մենք պետք է ջանք ներդնենք, որ այդ համակարտությունը հնարավորինս արագ լուծենք»,- ասել է Անգելա Մերկելը։

 

Նիկոլ Փաշինյանն էլ հայտնել է, որ կանցլերի այցի արդյունքներով երկկողմ համագործակցության տարբեր ոլորտներին առնչվող կոնկրետ գործողությունների օրակարգ է ձեւավորվելու։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին