Հրապարակվել են վերջնական ընտրացուցակները - Mediamax.am

2524 դիտում

Հրապարակվել են վերջնական ընտրացուցակները


Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ ոստիկանությունը հրապարակել է Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների վերջնական ցուցակները, ինչպես նաեւ ընտրատեղամասային կենտրոնների հասցեները:

2018թ. սեպտեմբերի 23-ին ընտրելու հնարավորություն ունի 848 343 քաղաքացի:

 

Սեպտեմբերի 3-ին հրապարակվել էր 850 124 ընտրողի մասին, բայց հայտնաբերվել էր 614 մահացած անձի վերաբերյալ տվյալ, եւ թիվը կրճատվել է:

 

ՀՀ ոստիկանության Անձնագրային եւ վիզաների վարչությունը  ընտրությունների օրը աշխատելու է առավոտյան 08:00-ից մինչեւ ուշ երեկո:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին