«Կարեւորագույն փոփոխությունների ժամանակաշրջան ենք ապրում» - Mediamax.am

4795 դիտում

«Կարեւորագույն փոփոխությունների ժամանակաշրջան ենք ապրում»


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Կառավարությունը կարեւորում եւ խրախուսում է կանանց ակտիվ ներգրավվածությունը քաղաքական կյանքում եւ կառավարման համակարգում:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ մասին ասել է սեպտեմբերի 19-ին՝ ընդունելով Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչին:

 

Վարչապետը նշել է, որ կանայք կարեւոր դերակատարություն են ունեցել եւ շարունակում են ունենալ Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական գործընթացներում, ինչը եւս նպաստել է հեղափոխության թավշյա եւ ոչ բռնի ընթացքին: 

 

Անդրադառնալով վերջին ամիսների քաղաքական իրադարձություններին, Նիկոլ Փաշինյանն ասել է, որ հայ հասարակությունը կարեւորագույն փոփոխությունների ժամանակաշրջան է ապրում: Թավշյա հեղափոխությունից հետո կառավարության նախաձեռնած բարեփոխումները, ՀՀ վարչապետի խոսքով, ուղղված են մարդու իրավունքների պաշտպանության, քաղաքացիական հասարակության կայացման, ժողովրդավարության զարգացման ոլորտներում առաջընթացի նոր մակարդակի ապահովմանը, որոշումների կայացման գործընթացում քաղաքացիների մասնակցության եւ դերակատարության բարձրացմանը, ինչպես նաեւ կոռուպցիայի դեմ պայքարի հաջողմանը: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին