Արա Բաբլոյան. Ընտրություններն անցել են լավ կազմակերպված - Mediamax.am

4276 դիտում

Արա Բաբլոյան. Ընտրություններն անցել են լավ կազմակերպված


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորել է Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններում հաղթած քաղաքական ուժերին:

Արա Բաբլոյանն ասել է, որ «կարելի է արձանագրել, որ սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած արտահերթ ընտրություններն անցել են լավ կազմակերպված»:

 

Ազգային ժողովի նախագահը շնորհավորել է «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքին եւ դաշինքի առաջին համարը զբաղեցնող թեկնածու Հայկ Մարությանին` ընտրություններում տարած հաղթանակի առթիվ։

 

«Շնորհավորում եմ նաեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը եւ «Լույս» դաշինքին` Երեւան քաղաքի ավագանու կազմում ընդգրկվելու կապակցությամբ:

 

Բոլոր ուժերին մաղթում եմ հաջողություններ մեր մայրաքաղաքի կառավարման պատասխանատու գործում»,- ասել է Արա Բաբլոյանը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին