Արմեն Սարգսյանին Համաշխարհային պետական գործչի մրցանակ կշնորհվի - Mediamax.am

5430 դիտում

Արմեն Սարգսյանին Համաշխարհային պետական գործչի մրցանակ կշնորհվի


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մեկնել է Նյու-Յորք՝ մասնակցելու «Արեւելք-Արեւմուտք» ինստիտուտի ամենամյա Գալա մրցանակաբաշխությանը։

Արմեն Սարգսյանն այս տարի ինստիտուտի գլխավոր մրցանակակիրն է։ Նրան է շնորհվելու «Արեւելք-Արեւմուտք»-ի համահիմնադիր, ամերիկացի դիվանագետ Ջոն Էդվին Մրոզի անվան Համաշխարհային պետական գործչի մրցանակը։

 

Նախկինում, ինստիտուտի ամենամյա մրցանակին արժանացել են ԱՄՆ 41-րդ նախագահ Ջորջ Բուշը, ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը, Միացյալ Թագավորության նախկին վարչապետ Թոնի Բլեերը, Գերմանիայի նախկին կանցլեր Հելմուտ Քոլը, Չեխիայի նախկին նախագահ Վացլավ Հավելը եւ այլք:

 

1980թ. հիմնադրված «Արեւելք-Արեւմուտք» ինստիտուտը հայտնի է կիբերանվտանգության, կանխարգելիչ դիվանագիտության, տնտեսական եւ տարածաշրջանային անվտանգության ոլորտներին ուղղված ծրագրերով։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին