ՀՀ նախագահ. Իրավիճակը պետք է հանգուցալուծել օրենքի շրջանակում - Mediamax.am

6428 դիտում

ՀՀ նախագահ. Իրավիճակը պետք է հանգուցալուծել օրենքի շրջանակում


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ուշադրությամբ հետեւում է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին։

«Հանրապետության նախագահը հեռախոսազրույցներ է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հետ եւ քննարկել ստեղծված իրավիճակը։

 

Ազգային ժողովի կողմից ընդունված «Ազգային Ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին նախագահ Սարգսյանը կանդրադառնա Երեւան վերադառնալուն պես՝ նախաձեռնելով խորհրդակցություններ կառավարության եւ Ազգային ժողովի ղեկավարության հետ»,- ասված է նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հայտարարությունում:

 

Նախագահը հորդորել է լինել զուսպ եւ հանդուրժողական միմյանց հանդեպ եւ համոզմունք հայտնել, որ «ստեղծված իրավիճակը հնարավոր է եւ պետք է հանգուցալուծել Սահմանադրության եւ օրենքների շրջանակում՝ բանակցության եւ երկխոսության ճանապարհով»:

 

Միացյալ Նահանգներից Արմեն Սարգսյանը կմեկնի Փարիզ՝ մասնակցելու Շառլ Ազնավուրի հոգեհանգստի եւ հուղարկավորության արարողություններին։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին