Կառավարությունը հավանություն տվեց ԸՕ բարեփոխումների փաթեթին - Mediamax.am

4219 դիտում

Կառավարությունը հավանություն տվեց ԸՕ բարեփոխումների փաթեթին


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կառավարությունն այսօրվա արտահերթ նիստում հավանություն է տվել Ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենսդրական նախաձեռնությանը:

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ներկայացրել է նոր նախագծով առաջարկվող հիմնական փոփոխությունները.

 

- Ազգային ժողով մուտք գործող կուսակցությունների կամ կուսակցությունների դաշինքը կավելանա՝ 3-ից դառնալով 4։

 

- Անցողիկ շեմը կնվազի՝ կուսակցությունների համար նախկին 5%-ի փոխարեն՝ 4%, իսկ կուսակցությունների դաշինքների պարագայում՝ 7%-ի փոխարեն 6%:

 

- Կվերանան թեկնածուների տարածքային ցուցակները, կընդունվի պարզ համամասնական ընտրակարգ:

 

Ընտրողների իրազեկվածության բարձրացումն ապահովելու նպատակով փաթեթը նախատեսում է.

 

- ամրագրել համապետական ընտրությունների ժամանակ Հանրային հեռուստատեսությամբ հեռուստաբանավեճերի կազմակերպումը, ապա դրանց անվճար վերահեռարձակումը այլ լրատվամիջոցներով;

 

- ապահովել ԶԼՄ-ներով ոչ միայն քարոզարշավի, այլեւ ընտրություններին մասնակցող թեկնածուների, կուսակցությունների ու դրանց ծրագրերի առավել հավասար լուսաբանման կարգավորումը,

 

- ավելացնել Հայաստանի Հանրային ռադիոյով եւ հեռուստատեսությամբ անվճար եթերաժամանակի քանակը:

 

Ընտրական գործընթացների նկատմամբ վերահսկողության հնարավորությունների բարձրացման նպատակով նախատեսվում է.

 

- կրճատել ՀԿ-ների հավատարմագրման վերջնաժամկետը;

 

- վերացնել դիտորդների եւ ԶԼՄ ներկայացուցիչների գումարային  թիվը տեղամասում սահմանափակելու հանձնաժողովի իրավունքը;

 

- սահմանել միջազգային եւ օտարերկրյա դիտորդական կազմակերպություններին հրավեր ուղարկելու ընթացակարգը։

 

Նախատեսվում է ՀՀ պաշտպանության նախարարության միջոցով ապահովվել զորամասերում քարոզչության հավասար պայմաններ՝ առանց անցագրային ու գաղտնիության ռեժիմի փոփոխման: Ինչպես նաեւ.

 

- սահմանվում են մեխանիզմներ զինծառայողներին նախընտրական քարոզչությանը հեռուստատեսությամբ հետեւելու համար;

 

- զինվորականների քվեարկության ընթացքում արգելվում է վերադաս սպայի գտնվելը քվեարկության սենյակում։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին