Նախագահը Հայկ Մարությանին մաղթել է արդյունավետ աշխատանք - Mediamax.am

1949 դիտում

Նախագահը Հայկ Մարությանին մաղթել է արդյունավետ աշխատանք


Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին:

Նախագահը Հայկ Մարությանին մաղթել է արդյունավետ աշխատանք՝ ի շահ մայրաքաղաքի զարգացման եւ նրա բնակիչների բարեկեցության:

 

Նախագահն ու քաղաքապետը մտքեր են փոխանակել մայրաքաղաքի զարգացման հեռանկարների, ընթացիկ ու ապագա ծրագրերի շուրջ: Հայկ Մարությանը նախագահին տեղեկություններ է ներկայացրել Երեւանի 2800-ամյակի տոնակատարությունների մասին:

 

Հանդիպումից հետո նախագահն ու քաղաքապետն այցելել են «Երեւան իմ սեր» հիմնադրամ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին