ՄԱԿ-ի փորձագետը կգնահատի Հայաստանում հավաքների ազատությունը - Mediamax.am

1913 դիտում

ՄԱԿ-ի փորձագետը կգնահատի Հայաստանում հավաքների ազատությունը


Նյալեցոսի Վուլեն
Նյալեցոսի Վուլեն

Լուսանկարը` ՄԱԿ


Երեւան: Մեդիամաքս: ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Կլեման Նյալեցոսի Վուլեն նոյեմբերի 7-16-ը Հայաստանում է՝ գնահատելու խաղաղ հավաքների եւ միություններ կազմելու իրավունքի իրականացումը:

«Հայաստանը խաղաղ ժողովրդավարական անցման ուղիով է ընթանում. այն հսկայական ներուժ է պարունակում մարդու իրավունքների, հատկապես խաղաղ հավաքների եւ միություններ կազմելու իրավունքի համապարփակ պաշտպանության եւ ամրապնդման ուղղությամբ , ինչպես նաեւ օրենքի գերակայության առումով՝ ժողովրդավարական ձեռքբերումներից եւ տնտեսական զարգացումից օգտվելու համար»,- ասել է ՄԱԿ-ի փորձագետը:

 

«Այս այցը հնարավորություն կընձեռի ինձ ուսումնասիրելու Հայաստանում խաղաղ հավաքների եւ միություններ կազմելու ազատությանն առնչվող խնդիրները՝ ներգրավված տարբեր դերակատարներից անմիջականորեն ստացված տեղեկատվության միջոցով»,- հավելել է Կլեման Նյալեցոսի Վուլեն:

 

10-օրյա առաքելության ընթացքում փորձագետը կայցելի Գյումրի, Վանաձոր, Վայք եւ Երեւան, կհանդիպի կառավարության աշխատակիցների, դատական համակարգի, օրենսդիր համակարգի ներկայացուցիչների, լրատվամիջոցների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, ինչպես նաեւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հետ: Նա կհանդիպի նաեւ դիվանագիտական կորպուսի, ՄԱԿ-ի համակարգի եւ այլ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

 

Կլեման Նյալեցոսի Վուլեն իր այցի մասին համապարփակ զեկույց կներկայացնի 2019թ. հունիսին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին