Կմեկնարկի «Ընտրական գործընթացների աջակցություն» ծրագիրը - Mediamax.am

1343 դիտում

Կմեկնարկի «Ընտրական գործընթացների աջակցություն» ծրագիրը


Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւան: Մեդիամաքս: Նոյեմբերի 14-ին կմեկնարկի «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագիրը:

Այն ֆինանսավորվում է Հայաստանի կառավարության, Եվրոպական միության, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի եւ Շվեդիայի կառավարությունների կողմից եւ իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից:

 

Կառավարությունից հայտնում են, որ ծրագիրը միտված է օժանդակել Հայաստանի իշխանություններին՝ անցկացնել վստահելի եւ թափանցիկ արտահերթ ընտրություններ, ինչպես նաեւ ամրապնդել Հայաստանի ընտրական մարմինների կարողությունները։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին