ՀՀԿ-ն Փաշինյանին մեղադրում է ատելության խոսքի համար - Mediamax.am

630 դիտում

ՀՀԿ-ն Փաշինյանին մեղադրում է ատելության խոսքի համար


Արմեն Աշոտյանը
Արմեն Աշոտյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀԿ կենտրոնական նախընտրական շտաբը հայտարարել է, որ «վարչապետի պաշտոնակատարի արած մի շարք արտահայտություններ ատելության խոսքի դրսեւորումներ են»:

«Վարչապետի պաշտոնակատարի մի շարք արտահայտություններ ատելության խոսքի ամենավառ դրսեւորումներ  են, որոնք անցնում են քաղաքական պայքարի թույլատրելի բոլոր սահմանները, ինչպես նաեւ ոտնահարում են մարդկային ու բարոյական մի շարք սկզբունքներ`օրինակ, կնոջը թիրախավորելը:

 

Այսպիսի վարքագիծը աննախադեպ է մեր քաղաքական մշակույթում, հատկապես` բարձրաստիճան պաշտոնատար անձի, այն էլ` մեր բոլորի անվտանգության ու բարեկեցության համար պատասխանատու վարչապետի կողմից:

 

Առիթ ունեցել ենք մեր հայտարարությամբ անդրադառնալ վարչապետի պաշտոնակատարի կողմից վարչական ռեսուրսի չարաշահմանը, որի մեկ ակնառու օրինակն էլ այն է, որ պաշտոնապես գտնվելով արձակուրդում, վարչապետի պաշտոնակատարը սպառնալիքներ էր հնչեցնում ընտրված պաշտոնյաների նկատմամբ, իսկ ոստիկանությանը, ըստ էության, տալիս էր պարտադիր կատարման հանձնարարականներ:

 

Հրավիրում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, Մարդու իրավունքների պաշտպանի եւ միջազգային դիտորդական առաքելությունների ուշադրությունը վարչապետի պաշտոնակատարի ելույթների, վարքագծի ու հռետորաբանության վրա», - ասված է ՀՀԿ շտաբի հայտարարության մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին