ԵՄ առաջնորդները շնորհավորել են Փաշինյանին - Mediamax.am

6548 դիտում

ԵՄ առաջնորդները շնորհավորել են Փաշինյանին


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը եւ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը համատեղ շնորհավորական նամակ են հղել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրություններում նրա ղեկավարած դաշինքի հաղթանակի կապակցությամբ։

«Ընտրություններն անցկացվեցին հիմնարար ազատությունների հարգանքի պայմաններում եւ վայելում են հանրային լայն վստահություն: Դուք Հայաստանի քաղաքացիներից ստացել եք բարեփոխումներ կատարելու ուժեղ մանդատ»,- ասված է նամակում։

 

Նրանք նշել են, որ Եվրոպական միությունը պատրաստ է աջակցել Հայաստանի կառավարությանը բարեփոխումների օրակարգի իրականացման գործում:

 

«ԵՄ-Հայաստան Համապարփակ եւ ընդլայնված համաձայնագիրը, որը պայմանականորեն կիրառվում է 2018թ. հուլիսի 1-ից, ամուր շրջանակ է ապահովում մեր համագործակցության համար եւ հավակնոտ ծրագիր՝ բարեփոխումների համար: 

 

Համաձայնագիրը նաեւ աջակցություն կտրամադրի դիմակայուն սոցիալ-տնտեսական համակարգ ունենալուն, որն անհրաժեշտ է Հայաստանի բարեկեցության կառուցման համար: Ի բարօրություն Հայաստանի բոլոր քաղաքացիների՝ ակնկալում ենք համատեղ աշխատել համաձայնագրի իրականացման ուղղությամբ: 

 

Ավելի լայն, տարածաշրջանային համատեքստում, հուսով ենք, որ Հայաստանը կշարունակի համագործակցությունը Արեւելյան գործընկերության շրջանակում, որը 2019թ. կնշի իր գործունեության տասնամյակը: 

 

Լիահույս ենք նաեւ, որ նոր թափով կշարունակեք ջանքերը տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության հաստատման ուղղությամբ: Մաղթում ենք Ձեզ հաջողություն Հայաստանն առաջնորդելու գործում»,- ասված է նամակում։ 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին