ԵՄ-ն ողջունել է Հայաստանի դատական համակարգի բարեփոխումները - Mediamax.am

4044 դիտում

ԵՄ-ն ողջունել է Հայաստանի դատական համակարգի բարեփոխումները


Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանում ԵՄ պատվիրակությունը եւ ԵՄ անդամ պետությունների ռեզիդենտ դեսպանություններն այսօր հայտարարել են, որ դատաիրավական համակարգի հեռահար բարեփոխումները կենսական են Հայաստանի ժողովրդավարական ապագայի համար:

«Մենք ողջունում ենք ՀՀ կառավարության՝ դատաիրավական համակարգի բարեփոխումների իրականացմանը հետամուտ լինելու աներկբա հանձնառությունը՝ համաձայն ՀՀ Սահմանադրությանը եւ Հայաստանի կողմից ստանձնած միջազգային հանձնառություններին, որոնք բխում են մասնավորապես՝ Եվրոպայի խորհրդում Հայաստանի անդամակցությունից եւ քաղաքացիական հասարակության եւ  միջազգային, ներառյալ՝ Վենետիկի հանձնաժողովի փորձագետների հետ խորհրդակցություններից»,- ասված է հայտարարությունում:

 

ԵՄ-ն պատրաստակամություն է հայտնել՝ տրամադրելու տեխնիկական եւ ֆինանսական օժանդակություն:

 

«Մենք ակնկալում ենք անկախ, արդյունավետ եւ հաշվետու դատական համակարգի կայացումը Հայաստանում՝ ի շահ երկրի քաղաքացիների»,- ասված է հայտարարությունում։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին