Հայաստանը կարեւորում է Գերմանիայի հետ ձեւավորված հարաբերությունները, ասել է նախագահը - Mediamax.am

3387 դիտում

Հայաստանը կարեւորում է Գերմանիայի հետ ձեւավորված հարաբերությունները, ասել է նախագահը


ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Գիդո Վեստերվելեին
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Գիդո Վեստերվելեին

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամլո գրասենյակ


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Գիդո Վեստերվելեին:

Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը կարեւորում է Գերմանիայի հետ ձեւավորված բարեկամական հարաբերությունները եւ մեծ նշանակություն է տալիս երկու երկրների միջեւ քաղաքական երկխոսության եւ բազմաբնույթ համագործակցության դինամիկ ու շարունակական զարգացմանը:

 

Հանդիպմանը քննարկվել են Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացի ներկա փուլն ու հեռանկարները, տարածաշրջանային մարտահրավերներն ու խնդիրները: Երկուստեք կարեւորվել է երկկողմ համագործակցությունը Հայաստանի եվրաինտեգրման համատեքստում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին