ՀՀ նախագահը կհանդիպի ԱՄՆ սենատոր Դիք Դուրբինի հետ - Mediamax.am

3077 դիտում

ՀՀ նախագահը կհանդիպի ԱՄՆ սենատոր Դիք Դուրբինի հետ


ԱՄՆ սենատոր Դիք Դուրբինը
ԱՄՆ սենատոր Դիք Դուրբինը

Լուսանկարը` http://talkingpointsmemo.com/


Երեւան: Մեդիամաքս: ԱՄՆ սենատոր Դիք Դուրբինը (դեմոկրատ, Իլինոյս նահանգ) այսօր կժամանի Երեւան եւ հանդիպումներ կունենա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

ԱՄՆ դեսպանության հաղորդագրության համաձայն, հանդիպումների ընթացքում քննարկվելու են «տարածաշրջանային անվտանգությանը եւ ներքին իրավիճակին առնչվող հարցեր»: 

 

Դիք Դուրբինն ու նրա ղեկավարած պատվիրակությունը նաեւ հանդիպումներ կունենան Միացյալ Նահանգների ֆինանսավորմամբ իրականացված հայ-թուրքական միջսահմանային ծրագրերի մասնակիցների եւ կին քաղաքական առաջնորդների հետ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին