«Ռուսական ռազմակայանի Հայաստանում գտնվելը մեր շահերից է բխում», ասել է Սերժ Սարգսյանը - Mediamax.am

6101 դիտում

«Ռուսական ռազմակայանի Հայաստանում գտնվելը մեր շահերից է բխում», ասել է Սերժ Սարգսյանը


Սերժ Սարգսյանն ու Վլադիմիր Պուտինը
Սերժ Սարգսյանն ու Վլադիմիր Պուտինը

Լուսանկարը` http://premier.gov.ru


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր ասել է, որ Մոսկվայի եւ Երեւանի առջեւ մինչեւ 2020 թվականը տնտեսական ոլորտում հարաբերությունների զարգացման պլանի մշակման խնդիր է դրված:

Ինչպես հաղորդում է РБК-ն, Ռուսաստանի նախագահն այդ մասին ասել է այսօր Մոսկվայում իր հայ պաշտոնակից Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ:

 

Վլադիմիր Պուտինն ասել է, որ այդ խնդիրը դրված է հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի առջեւ, որի մոտակա նիստը կկայանա այս տարվա աշնանը:

 

Պուտինի խոսքերով, ռուս-հայկական տնտեսական կապերը «վատ չեն» զարգանում. 2011 թվականի ընթացքում ապրանքաշրջանառությունը հասել է $ 1 մլրդ, իսկ այս տարվա I կիսամյակում այդ ցուցանիշի աճը կազմել է 32%: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ մոտակա 2-3 տարիների ընթացքում Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ ապրանքաշրջանառությունը կարելի է ավելացնել երկու-երեք անգամ: 

 

ՀՀ նախագահը նշել է, որ թափ է հավաքում երկու երկրների ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցությունը: Նա հիշեցրել է, որ 2010 թվականին երկարաձգվել է ռուսական ռազմակայանի Հայաստանում գտնվելու ժամկետը:  

 

«Մենք կարծում ենք, որ ռուսական ռազմակայանի Հայաստանում գտնվելը մեր անվտանգության շահերից է բխում», - ասել է Սերժ Սարգսյանը՝ հավելելով, որ աշնանը Հայաստանում ՀԱՊԿ զորավարժություններ կանցկացվեն:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին