Հայ-իսրայելական հարաբերություններում «սառնություն» չկա, ասել է Իսրայելի հյուպատոսը - Mediamax.am

6493 դիտում

Հայ-իսրայելական հարաբերություններում «սառնություն» չկա, ասել է Իսրայելի հյուպատոսը


Հարավային Կովկասում Իսրայելի հյուպատոս Ռոն Շեխտերն ու Հայաստանում հրեական համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյանը
Հարավային Կովկասում Իսրայելի հյուպատոս Ռոն Շեխտերն ու Հայաստանում հրեական համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Հարավային Կովկասում Իսրայելի հյուպատոս Ռոն Շեխտերն այսօր ասել է, որ Երեւանում Իսրայելի դիվանագիտական ներկայացուցչության բացակայությունը բնավ չի նշանակում, թե հայ-իսրայելական հարաբերություններում որեւէ «սառնություն» կա:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր Երեւանում կայացած ասուլիսում Ռոն Շեխտերն ասել է, որ Հայաստանի եւ Իսրայելի միջեւ հարաբերությունները «ջերմ են եւ բարեկամական»:   

 

Հայաստանում հրեական համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյանն իր հերթին ասել է, որ մշտապես բարձրացնում է Երեւանում Իսրայելի դեսպանատան բացման հարցը տարբեր մակարդակներով հանդիպումներում:

 

«Այդ հարցին ի պատասխան ինձ Իսրայելում ասում են, որ երբ Հայաստանն որոշի բացել իր դեսպանատունը, այն ժամանակ էլ Իսրայելը կբացի իր դիվանագիտական ներկայացուցչությունը Երեւանում»,- նշել է Ռիմա Վարժապետյանը:     

 

Ավելի վաղ Իսրայելի փոխարտգործնախարար Դանի Այալոնը Մեդիամաքս-ին տված բացառիկ հարցազրույցում այս հարցի շուրջ ասել էր.

 

«Ակնհայտ է, որ Հայաստանում ցանկանում են նախ եւ առաջ տեսնել Երեւանում Իսրայելի մշտական դեսպանություն: Ես նախընտրում եմ հակառակ կարգը: Այլ կերպ ասած, երկկողմ հարաբերությունների ամրապնդումը կհանգեցնի ավելի սերտ փոխգործակցության, իսկ այն, իր հերթին, կստեղծի հիմնական դեսպանատների ստեղծման անհրաժեշտություն: Երկու երկրների ոչ ռեզիդենտ դեսպանների համատեղ աշխատանքը ժամանակի ընթացքում կստեղծի երկու երկրներում հիմնական դեսպանություններ հիմնելու անհրաժեշտություն»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին