ՆԱՏՕ-ն եւ Հունգարիան պատասխանատու չեն Բուդապշետում հայ սպայի սպանության համար, ասել է Անդերս Ֆոգ Ռասմուսենը - Mediamax.am

4131 դիտում

ՆԱՏՕ-ն եւ Հունգարիան պատասխանատու չեն Բուդապշետում հայ սպայի սպանության համար, ասել է Անդերս Ֆոգ Ռասմուսենը


ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն եւ Հունգարիան պատասխանատու չեն Բուդապշետում հայ սպայի սպանության համար:

“Դա հանցագործություն էր, որի մեղավորը անհատ էր՝ ադրբեջանական բանակի սպա: Նա դատվեց, ուղարկվեց բանտ, որտեղ բավականին երկար ժամանակ կրեց պատիժը: Ռամիլ Սաֆարովի տեղափոխումը Ադրբեջան կատարվել է երկկողմ համաձայնագրի հիման վրա, որը համապատասխանում է միջազգային իրավունքի տառին եւ նորմերին”,- ԵՊՀ դասախոսների եւ ուսանողների հանդիպման ժամանակ ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:

 

Միեւնույն ժամանակ, նա կրկնել է, որ ՆԱՏՕ-ն մտահոգված է Ադրբեջանի որոշմամբ՝ ներում շնորհելու Ռամիլ Սաֆարովին:

 

“Վաղը Բաքվում ես կարտահայտեմ իմ մտահոգությունները նույն բառերով, ինչ այսօր այստեղ՝ Երեւանում”,- ասել է Անդերս Ֆոգ Ռասմուսենը: 

 

 

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին